Ովքե՞ր են աշխարհի 10 գերհարուստները սեպտեմբերի 8-ի դրությամբ. Bloomberg Billionaires Index

1 Min Read

BanksNews.am-ը ներկայացնում է  մոլորակի 10 գերհարուստ գործարարներին՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի: Այս համաթիվն աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենօրյա վարկանիշն է:
Հաշվարկների վերաբերյալ մանրամասները ներկայացված են յուրաքանչյուր միլիարդատիրոջ պրոֆիլի էջում:

Նշենք, որ ցուցանիշները թարմացվում են Նյու Յորքում՝ յուրաքանչյուր առևտրային օրվա ավարտին:

Եվ այսպես՝

սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ աշխարհի ամենահարուստներին իր կարողությամբ գերազանցում է Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահայտնի ավտոարտադրող ընկերություններից մեկի՝ TESLA-ի գործադիր տնօրենը: Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող TESLA ընկերությունը վաճառում է էլեկտրական մեքենաներ և  արևային մարտկոցներ:
Մասկը նաև SpaceX ընկերության գործադիր տնօրենն է: Մասկին է պատկանում նաև X անունով հայտնի սոցիալական ցանցը /Twitter/:

Ըստ Bloomberg-ի՝ Մասկի կարողությունն այս պահի դրությամբ նվազել է $307 մլն դոլարով, իսկ տարվա սկզբից մինչ օրս արված հաշվարկով (YTD) ՝ ավելացել $93,7 մլրդ-ով՝ կազմելով $231 մլրդ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով