Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը նամակ է ուղարկել Twitter-ի աշխատակիցներին, որում ասել է, որ ընկերությունում առաջիկա ամիսները «տանջանք» են լինելու իրենց համար։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
«Մենք պետք է տանջվենք այնքան ժամանակ, քանի դեռ իդեալական նախագծին առավելագույնս մոտ չենք», – ասվում է Մասկի նամակում: Նա նաև ասել է, որ Tesla-ում աշխատանքի մեծ մասն ավարտել է հանգստյան օրերին և պատրաստ է քննարկել Twitter-ի զարգացման ցանկացած հրատապ հարց։
Twitter-ի գործադիր տնօրենը հավելել է, որ աշխատակիցները պետք է կենտրոնանան «սոցիալական ցանցի կոդի մշակման հետ կապված հրատապ խնդիրների, ինչպես նաև իրավական, ֆինանսական և կադրային հարցերի վրա»։
Այնուամենայնիվ, Twitter-ի բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն Մասկի կողմից: Օրինակ՝ ընկերության ղեկավարն անձամբ է հաստատել Twitter Blue բաժանորդագրության նոր համակարգը և ներկայացրել թվիթերի դիտումների հաշվիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում իր անձնական ունեցվածքից 183 միլիարդ դոլար կորցնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում