ՌԴ-ՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ

1 Min Read

Չնայած ռուսների մեծամտությանը և ռուսական կառավարության հավաստիացումներին, որ Հավաքական Արևմուտքի պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենում տնտեսության, անվտանգության և հասարակ ռուսների՝ տարբեր ոլորտներում իրականացվող ամենօրյա գործունեության վրա՝ ռուսները կամաց-կամաց նկատում են, որ, այնուամենայնիվ, նրանք առավել խոցելի են դառնում։ Մասնավորապես, մասնագետների պնդմամբ` հատկապես խոցելի է դառնալու ՌԴ կիբերանվտանգությունը։

Աշխարհաքաղաքական իրավիճակը, կիբերհանցագործությունների աշխարհ մուտք գործելու ցածր շեմը, զրոյական օրվա (0-day) խոցելիության մեծ թիվը և շատ ընկերություններում տեղեկատվական անվտանգության հասունության ցածր մակարդակը կնպաստեն կիբեր սպառնալիքների թվի աճին։

Նշվում է, որ ռուսական բանկերի հաճախորդների վրա բանկային տրոյանների օգտագործմամբ հարձակումների թիվը կավելանա։ Դա պայմանավորված է նրանով, որ օգտատերերը ստիպված կլինեն ներբեռնել հավելվածներ ոչ վստահելի աղբյուրներից՝ «Google Play»-ից ռուսական բանկային պաշտոնական հավելվածների հեռացման պատճառով:

Խաբեբաների կողմից ֆիշինգային խարդախության հարձակումների թիվը կավելանա` առցանց ծառայությունների հաճախորդների տվյալների բազաների արտահոսքի մեծ ծավալների պատճառով: Կշարունակվեն և կհաճախանան զանգվածային «DDoS» հարձակումները ռուսական առցանց ռեսուրսների վրա, հաքերային խմբերի հարձակումները, ինչպես նաև «supply chain» հարձակումները՝ փոքր ՏՏ ընկերությունների վրա, որոնք ծառայություններ են մատուցում խոշոր բիզնեսին:

 

Share This Article