BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
7 Փետրվարի, 2023
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
7 Փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը
7 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Տեխնոլոգիական ոլորտի ամենավատ ղեկավարները՝ 2022 թվականին
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Միջազգային > Տեխնոլոգիական ոլորտի ամենավատ ղեկավարները՝ 2022 թվականին
ԲիզնեսՄիջազգային

Տեխնոլոգիական ոլորտի ամենավատ ղեկավարները՝ 2022 թվականին

27 Դեկտեմբերի, 2022
Կիսվել
2 Min Read
Տեխնոլոգիական ոլորտի ամենավատ ղեկավարները՝ 2022 թվականին
ԿԻՍՎԵԼ

The Guardian թերթը հրապարակել է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների 2022 թվականի վարկանիշը, որում հայտնվել են նրանք, ովքեր ամենաշատն են հիասթափեցրել լրագրողներին։ Հրապարակման համաձայն՝ իրենց ամենավատը դրսևորել են Theranos ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսը և FTX կրիպտոարժույթի բորսայի գլխավոր տնօրեն Սեմ Բենքման-Ֆրիդը։

Ցուցակում ընդգրկված են նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ով թողել է գործադիր տնօրենի պաշտոնը 2021 թվականի հուլիսին, և Twitter-ի նոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ով գնել է սոցիալական ցանցը 44 միլիարդ դոլարով։

Ցուկերբերգին անհաջող ղեկավար են համարել այս տարվա փետրվարին կորպորացիայի բաժնետոմսերի ռեկորդային անկման, ինչպես նաև մեկ օրում մոտ 11 հազար աշխատակցի աշխատանքից ազատելու որոշման պատճառով: Բեզոսը քննադատության է ենթարկվել Amazon-ում զանգվածային կրճատումների և բարեգործության միջոցով իր հանրային իմիջը բարելավելու փորձերի համար:

Իլոն Մասկը լրագրողների կողմից դատապարտվել է Twitter-ի ղեկավարի պաշտոնում արված բազմաթիվ գործողությունների՝ զանգվածային կրճատումների, նոր կանոնների ձևավորման, գրասենյակում աշխատելու պահանջի և շտաբում մահճակալների տեղադրման համար:

Ցուցակում է հայտնվել նաև Twitter-ի նախկին գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը, որը գլխավորել է ընկերությունը մինչև Մասկը։ Լրագրողների կարծիքով, այն, որ Մասկին հաջողվել է ձեռք բերել ընկերությունը, ինչ-որ չափով նաև Ագրավալի ձախողումն է։ Այդ թվում այն պատճառով, որ մասնագետը զրկվել է պաշտոնից սոցցանցի գնման օրը։

Theranos-ն ի սկզբանե համարվում էր առաջադեմ բժշկական ստարտափ, իսկ Էլիզաբեթ Հոլմսը` «ապագա Սթիվ Ջոբս»: Սակայն հետաքննության ընթացքում պարզվեց, որ նա խարդախ է, ով մոլորեցրել է իր աշխատակիցներին և ընկերության բազմաթիվ հովանավորներին։ 2022 թվականին դա վերջնականապես հաստատվեց դատարանում։

Այս տարվա նոյեմբերին FTX կրիպտոարժույթի բորսան փլուզվեց, և միլիոնավոր հաճախորդներ ամբողջ աշխարհից կորցրին իրենց ակտիվները: Միևնույն ժամանակ, Սեմ Բենքման-Ֆրիդը շարունակում էր ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ և հավաստիացնել, որ կվերադարձնի գումարները: Մի քանի շաբաթ անց նրան ձերբակալեցին Բահամյան կղզիներում և արտահանձնեցին ԱՄՆ։ FTX-ի ղեկավարին մեղադրեցին ամերիկյան պատմության ամենամեծ ֆինանսական խարդախություններից մեկի մեջ։

You Might Also Like

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Փետրվարի 7, 2023

Իլոն Մասկն արդարացվել է

Դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի

TAGGED: Թոփ
ghandilyan 27 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Փետրվարի 7, 2023
ՏեսանյութերՓոխարժեք

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Փետրվարի 7, 2023

7 Փետրվարի, 2023
Իլոն Մասկն արդարացվել է
ԲիզնեսՄիջազգային

Իլոն Մասկն արդարացվել է

7 Փետրվարի, 2023
Դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատը
ՊաշտոնականՏեսանյութեր

Դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատը

7 Փետրվարի, 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ
Բիզնես

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ

7 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը