Դեկտեմբերի 17-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համաձայնագիր կստորագրի Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։
Մատակարարումը տեղի կունենա Սև ծովի հատակով՝ սուզանավային մալուխի միջոցով։
Հունգարիայի կառավարության խոսնակ Բերտալան Հավասին հայտնել է, որ քառակողմ համաձայնագրի կնքումը տեղի կունենա Բուխարեստում։
Նրա խոսքով, միջոցառմանը կմասնակցեն նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում