Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ:
Մասնավորապես Հանձնաժողովը հաշվի է առել, որ
1․ https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում։
2․ https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1 500 ՀՀ դրամ և ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում։
3․ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 Դ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու էական պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, ո՞րն է պրոմո կոդը, ինչպես նաև` տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ առաջին պատվերի շրջանակներում։
4․ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչև բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս 10%-ի զեղչ չի կիրառվում։
Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FznJlx :
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում