Մեծ Բրիտանիան կկորցնի տնտեսական աճի տասնամյակը, եթե կառավարությունը չձեռնարկի քայլեր հարկային արտոնությունների, ինչպես նաև Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև առևտրային համաձայնագրի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիան (CBI), գրում Է Bloomberg-ը։
Իր վերջին կանխատեսման մեջ ԿԲ-ն ասել էր, որ Մեծ Բրիտանիան արդեն գտնվում է «կարճ և մակերեսային» ռեցեսիայի մեջ: Արդյունքում, բիզնես ներդրումները 9 %-ով ցածր կլինեն 2019 թվականի մակարդակից, իսկ արտադրողականությունը 2 %-ով ցածր` նախահամաճարակային մակարդակից։
«Մեծ Բրիտանիան գտնվում է ստագֆլյացիայի մեջ՝ աճող գնաճով, բացասական աճով, արտադրողականության և բիզնես ներդրումների անկմամբ», – ասել է ԿԲ-ի գործադիր տնօրեն Թոնի Դանկերը:
Կանխատեսվում է, որ երկրի տնտեսությունը հաջորդ տարի կնվազի 0,4 %-ով: 2024 թվականին ՀՆԱ-ն կաճի 1,6 %-ով։
Բրիտանիայի ԿԲ-ի կանխատեսմամբ` գործազրկությունը հաջորդ տարի կաճի մոտ 500 հազար մարդով (3,6-ից մինչև 5 %)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում