Իլոն Մասկը որոշել Է սոցցանցում հրապարակել խոսքի ազատության ճնշման մասին Twitter-ի փաստաթղթերը

1 Min Read

Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը քննադատել է Apple-ին և մեղադրել ընկերությանը «Ամերիկայում խոսքի ազատության հանդեպ ատելության մեջ»։ Գործարարը խոստացել է սոցցանցում հրապարակել խոսքի ազատության ճնշման մասին Twitter-ի փաստաթղթերը։

Իլոն Մասկը նոյեմբերի 28-ին հայտարարել է Twitter-ում գովազդ տեղադրելուց Apple-ի հրաժարվելու մասին։ «Apple-ը գործնականում դադարեցրել է գովազդը Twitter-ում։ Նրանք ատո՞ւմ են խոսքի ազատությունը Ամերիկայում»,-գրել է Մասկն իր էջում:

Նա ասել է, որ Apple-ը նաև սպառնացել է հեռացնել Twitter-ը AppStore-ից՝ առանց բացատրության։ Գրառումների մեջ Մասկը քննադատել է ընկերության հավելվածների խանութի 30 % միջնորդավճարը։

Հիշեցնենք, Իլոն Մասկը ստանձնել է Twitter-ի ղեկավարումը հոկտեմբերի վերջին սոցցանցը գնելուց հետո։ Գրեթե անմիջապես ձեռնարկատերը ցրել է տնօրենների խորհուրդը և աշխատանքից ազատել աշխատակիցների մոտ 50 %-ին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գործարարը ցանկանում է նոր ղեկավար վարձել՝ ընկերության կառավարմանն իր մասնակցությունը նվազեցնելու համար։

 

Կիսվեք այս հոդվածով