«Մանկական Եվրատեսիլի» ցուցադրման գլխավոր հովանավոր Telcell-ը հրաշքի պտույտին կմասնակցի իր անակնկալներով․
Դեկտեմբերի 11-ին մեր սիրելի մայրաքաղաք Երևանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հոբելյանական 20-րդ մրցույթը, որը Հայաստան բերեց Մալենան՝ իր «Քամի-քամի» երգով հաղթելով 2021 թվականի մրցույթին։
Երևանում Մանկական Եվրատեսիլն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, և հոբելյանական այս մրցույթի ցուցադրման Գլխավոր հովանավորը «Թել-Սել» ընկերությունն է, որը ներկայացնում է Հայաստանում վճարումների ընդունման ամենախոշոր համակարգը՝ մայրաքաղաքի և հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ:
Telcell ընկերությունը՝ դիրքավորվելով որպես վճարումների ազգային օպերատոր, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր երկրի հարուստ պատմությունն ու անկրկնելի մշակույթն աշխարհին ներկայացնող յուրաքանչյուր ծրագիր:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» իր 20-րդ պտույտն արևի շուրջ կատարում է մրցույթի խորհրդանիշ, միջազգայնորեն ճանաչված խաղալիք հոլով, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով: Հոլից դուրս եկող թելերի գույները Հայաստանի դրոշի գույներն են` նեոանային տարբերակով։
Եվ այսպես, կախարդական հոլի պտույտներով, թող մեկնարկի հրաշքներով լի մրցույթը, որին Telcell-ը մասնակցում է բազմազան անակնկալներով ինչպես միջոցառման ընթացքում, այնպես էլ մինչև մեկնարկը:
Շատ շուտով հնարավոր կլինի Telcell Wallet էլ․ դրամապանակի միջոցով ձեռք բերել սահմանափակ քանակությամբ ֆան զոնայի տոմսերը։
Բոլորս սպասում ենք ամենագունեղ, յուրահատուկ և հիշարժան երևանյան շոուին:
Telcell-ը բոլոր մասնակիցներին մաղթում է հաջողություն։
Մասնակցի՛ր կախարդանքին, պտտի՛ր հրաշքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում