Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը գազի գնի զեղչ կխնդրի

1 Min Read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մտադիր է գազի 25%  զեղչ պահանջել, հայտնում է Bloomberg-ը։

Կանխատեսվում է, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կձգտի ստանալ բնական գազի 25% զեղչ և համաձայնագիր, որով Թուրքիան կարող է վճարել իր հաշիվների մի մասը լիրայով։

Ավելի վաղ Էրդողանը լրագրողներին ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել գազի զեղչերի հարցը։

Հայտնի է, որ Էրդողանն ու Պուտինը Սամարղանդում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ռուսական գազի մատակարարումները, մասնավորապես՝ ռուբլով և լիրայով մասնակի վճարման մանրամասները։

Share This Article