Անցյալ ամիս Չինաստանը շարունակեց մեծացնել ռուսական էներգակիրների ներմուծումը: Բնական գազի, ածուխի, հում նավթի և նավթամթերքի գնումները Ուկրաինայի դեմ պատերազմի սկսելուց հետո աճել են մինչև 60 միլիարդ դոլարի՝ մեկ տարի առաջվա մոտ 35 միլիարդ դոլարից:
Ռուսաստանից նավթի ներմուծումն անցյալ ամիս աճել է 16%-ով՝ հասնելով 7,72 մլն տոննայի։ Այս ցուցանիշը գերազանցում է միայն Սաուդյան Արաբիան։
Տարեկան կտրվածքով Ռուսական հեղուկացված բնական գազի վաճառքը հոկտեմբերին ավելացել է ավելի քան երկու անգամ՝ մինչև 756,000 տոննա՝ չնայած չինական վառելիքի ընդհանուր գնումների 34% անկմանը:
Ռուսաստանից ածուխի ներմուծումն աճել է 26%-ով և կազմել 6,4 մլն տոննա։ Դրանցից մոտ 2,4 մլն տոննան կոքսային ածուխ է՝ պողպատի արդյունաբերության համար։ Ցուցանիշը երեք անգամ ավելի, քան մեկ տարի առաջ, թեև մի փոքր ցածր է սեպտեմբերին գրանցված ռեկորդային մակարդակից:
Արդյունքում, ռուսաստանյան էներգակիրների՝ այդ թվում նավթամթերքների, ընդհանուր գնումները անցյալ ամիս կազմել են 7,7 մլրդ դոլար, ինչը մի փոքր ավելի բարձր է սեպտեմբերի՝ 7,6 մլրդ դոլարից, բայց զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա 5,4 մլրդ դոլարը։
Այսպիսով, պատերազմի սկզբից ի վեր ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 59,5 մլրդ դոլար ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում