Մասկն աշխատանքից կազատի Twitter-ի ավելի շատ աշխատակիցների

0 Min Read

Ձեռնարկատեր և Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը ընկերությունից կհեռացնի վաճառքի բաժնի ավելի շատ աշխատակիցների: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը կրկին սկսվել է կրճատումների շարքը։ Աղբյուրների համաձայն՝ Մասկը կրճատում է ընկերության աշխատակիցներին, որպեսզի հավասարակշռի մնացած անձնակազմը։

Աղբյուրներից մեկը հավաստիացրել է, որ Twitter-ն այժմ ունի մոտ 2750 աշխատակից։ Նշվում է, որ մինչ սեփականատիրոջ փոփոխությունը նրանց թիվը 7000-ից ավելի էր։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով