Bloomberg. Իսպանիա մեկնող ռուսների հոսքը գրեթե եռապատկվել է՝ չնայած պատժամիջոցներին

1 Min Read

Ռուսաստանի քաղաքացիներին այս տարի Իսպանիայի կողմից տրված կարճաժամկետ շենգենյան վիզաների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե եռապատկվել է։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Իսպանիայի ԱԳՆ-ի տվյալները։

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարի ռուսաստանցիներին տրված վիզաների թիվը հասել է 108862-ի, նշվում է, որ այդ թիվը չի հասել մինչհամաճարակային մակարդակին։

Ավելի վաղ «Իզվեստիա» թերթը գրել էր, որ 2022 թվականի առաջին ինն ամիսներին ՌԴ քաղաքացիները ստացել են ԱՄՆ 25,6 հազար տուրիստական ​​վիզա և տրված վիզաների ծավալով մտել են առաջին եռյակը։

Պարզվել է, որ անցած տարվա 10 ամիսների ընթացքում ռուսաստանցիներին տրված տուրիստական ​​վիզաների թիվը կազմել է մոտ 3,7 հազար։ 2022 թվականին փաստաթղթի ձևակերպման թվով առաջատարներից են նաև Թուրքիան (ավելի քան 35,000) և Ռումինիան (ավելի քան 30,000)։

Կիսվեք այս հոդվածով