Քաթարը 27 տարով գազային պայմանագիր է կնքել Չինաստանի հետ

1 Min Read

Քաթարի ազգային նավթագազային «QatarEnergy» ընկերությունը 27 տարվա պայմանագիր է կնքել Չինաստանի հետ՝ երկրին տարեկան 4 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (LNG) մատակարարելու համար, РИА Новости-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

««QatarEnergy»-ն հեղուկ բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել չինական պետական ​​«Sinopec» ընկերության հետ, ըստ որի չինական ընկերությունը 27 տարվա ընթացքում տարեկան կստանա 4 միլիոն տոննա LNG: Սա արդյունաբերության պատմության մեջ ամենաերկարաժամկետ պայմանագիրն է»,- նշել են ընկերությունում։

Քաթարը ներկայումս աշխատանքներ է տանում Պարսից ծոցում գտնվող Հյուսիսային գազի իր հանքավայրում, որը կիսում է Իրանի հետ, արդյունահանումն ընդլայնելու համար: Արդյունքում, ակնկալվում է, որ Քաթարը մինչև 2026 թվականը կարտադրի տարեկան 110 միլիոն տոննա LNG՝ ներկայիս 77 միլիոն տոննայի փոխարեն։

Քաթարն իր գազի մեծ մասն արտահանում է ասիական երկրներ։

Կիսվեք այս հոդվածով