Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ

1 Min Read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

Մրցույթներն են՝

  • «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանում, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Միջոցառման շրջանակում կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն կտրամադրվի 1050 շահառուի։ Դրամաշնորհային ծրագիրը ներառում է նաև հատուկ (մասնագիտացված) խնամքի ծառայություն։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ
  • «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ Լոռու մարզում» ծրագրի շրջանակում 2023 թվականին ծառայություններ կստանա 55 շահառու։ Ծառայությունները կներառեն խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Ծրագրի շրջանակում տարեցները կապահովվեն սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ

Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 5-ը ներառյալ։

Մրցույթներին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։

Կիսվեք այս հոդվածով