7 միլիոն ռուբլով վաճառքի է հանվել Պուտինի արջի վրա նստած նկարը

1 Min Read

Տյումենի բնակիչը յոթ միլիոն ռուբլով վաճառքի է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Avito հարթակում։

Ռուսը հրապարակել է նկար՝ ոսկեգույն շրջանակով։ Դրանում պատկերված է երկրի ղեկավարը բանակային բաճկոնով և սև ակնոցով՝ արջին նստած։ «Ձեռագործ նկարչություն. վիճակը անթերի է», – նշել է վաճառողը հայտարարության նկարագրության մեջ։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ավելի վաղ Վորոնեժի բնակիչը տեղական շուկայում Ռուսաստանի նախագահի պատկերով կոնֆետներ էր գտել, որոնք համացանցում քննարկման առարկա էին դարձել։ Ռուս կինը հրապարակել էր կարմիր գույնով փաթեթավորված քաղցրավենիքի տուփի նկարը, որի վրա պետության ղեկավարի դիմանկարն էր և ոսկե տառերով գրված էր «Նախագահ»:

Golden Candies արտադրողն այդ կոնֆետի մեկ կիլոգրամը վաճառում է գրեթե հինգ հազար ռուբլով։

 

Կիսվեք այս հոդվածով