Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ ստուգայց են իրականացրել Երասխ -Սադարակ երկաթուղու հատվածում

1 Min Read

Հունվարի 15-ին  Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ ստուգայց են իրականացրել Երասխ -Սադարակ երկաթուղու հատվածում։

Ստուգայցի նպատակն էր գնահատել երկաթուղու այս հատվածի տեխնիկական պիտանիությունը մասնագիտացված երկաթուղային շինարարական սարքավորումների տեղաշարժի համար՝ համապատասխան ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումների իրականացման շրջանակներում։

Ստուգայցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել այս հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Սադարակ-Երասխ հատվածը պետք է ապաշրջափակվի՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերաբացման մաս։

Նրա խոսքով՝ «սա պետք է լինի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման օրգանական շարունակությունը կամ սկիզբը»։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով