Հրապարակվել է ֆինանսական ծառայություններ մատուցող շուրջ չլիցենզավորված կազմակերպությունների ցանկը․ ԿԲ-ն զգուշացնում է

1 Min Read

ՀՀ կենտրոնական բանկի կայքում տեղադրվել է ցանկ, որտեղ առկա է տեղեկատվություն շուրջ 70 անձանց մասին, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով:

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։

Զեղծարարություններից և  ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի (www.cba.am) «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով