Իրանցի լեգենդար երգիչուհի Գուգուշը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան կատարել իր խոստումները և վճռական գործողություններ ձեռնարկել Իսլամական Հանրապետության ռեժիմի կողմից Իրանի քաղաքացիների սպանությունների դեմ:
Նամակում երգիչուհին նաև համագործակցություն է առաջարկել արքայազն Ռեզա Փահլավիի հետ։
Գուգուշը ընդգծել է, որ 47 տարի շարունակ Իրանի կառավարությունը պատերազմը գերադասել է իր ժողովրդի բարեկեցությունից՝ միլիարդավոր դոլարներ ծախսելով զենքի և օտարերկրյա ռազմական գործողությունների վրա, մինչդեռ բնակչությունը բախվել է աղքատության, երաշտի, էլեկտրաէներգիայի անջատումների, գրաքննության, ձերբակալությունների և զանգվածային արտագաղթի հետ։
Երգիչուհին հույս է հայտնել, որ Թրամփը կլինի առաջին ամերիկացի առաջնորդը հիսուն տարվա ընթացքում, ով անվարան կկանգնի Իրանի ժողովրդի կողքին և կօգնի վերականգնել երկրների միջև պատմական հարաբերությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
