Հայաստանն ընդգրկվել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի՝ առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում

1 Min Read

Համաշխարհային բանկի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված B-READY 2025 վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 66․7 միավոր, ինչը 6․6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հրապարակված տվյալների հիման վրա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է հաշվարկ, համաձայն որի՝ Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը101 երկրների շարքում։
«Այս արդյունքը հաստատում է Հայաստանի դիրքը որպես դինամիկ զարգացող տնտեսություն՝ ընդգրկվելով Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով