Թուրքիայի էներգետիկայի շուկայի կարգավորման խորհրդի» տվյալների հիման վրա ռուսական «TASS» լրատվական գործակալությունը հաշվարկել է Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական և հեղուկ գազի ծավալները: Ըստ այդմ՝ Ռուսաստանը 2025-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գազատար խողովակներով Թուրքիային մատակարարել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.4 տոկոսով ավելի շատ բնական գազ՝ ծավալները հասցնելով 18.9 մլրդ խմ-ի:
Նշվում է, որ միայն 2025-ի նոյեմբերին «TürkAkım» և «Mavi Akım» խողովակաշարերով Թուրքիան Ռուսաստանից ներկրել է 1.2 միլիարդ խմ բնական գազ: Այս տվյալներին զուգահեռ ընդգծվում է, որ 2024-ին ևս մատակարարումներում աճ է գրանցվել և այս դեպքում 2.6 տոկոսանոց, ինչի արդյունքում ՌԴ-ից Թուրքիա է արտահանվել ավելի քան 21 միլիարդ խմ բնական գազ, իսկ հեղուկացված գազի մատակարարումների հետ միասին հաշվված՝ 21.5 միլիարդ խմ:
Թուրքական մամուլում տվյալների վերաբերյալ տարածվող լուրերում ՌԴ-ից Թուրքիա գազի մատակարարումների շեշտակի ինտենսիվացումը որակվում է հետևյալ կերպ. «Անակնկալ աճ ռուսական գազի Թուրքիա մատակարարման ծավալներում»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում