Հայաստանի բանկերի միության և Եվրոպական ֆինանսական ծառայությունների, խորհրդատուների և պլանավորողների ասոցիացիայի՝ EFPA-ի միջև կնքված նոր հուշագրով մեկնարկում է EFPA մասնաճյուղի կառավարիչ միջազգային որակավորման` նմանը չունեցող ծրագիրը։
Եվրոպական ֆինանսական ծառայությունների, խորհրդատուների և պլանավորողների ասոցիացիա՝ EFPA։ Հեղինակավոր այս կառույցը Հայաստանում է նախորդ տարվա ապրիլից՝ Հայաստանի բանկերի միության ջանքերով և համատեղ կնքված հուշագրով։
EFPA՝ մասնաճյուղի կառավարիչ որակավորման ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ Հայաստանի բանկերի միության նախագահը և EFPA -Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը 64 նոր շրջանավարտներին հանձնեցին EFPA Հայաստան ծրագրի վկայականները։ Արդեն իսկ 110 սերտիֆիկացված մասնագետներ այսօր ունեն European Investment Assistant և ESG Advisor միջազգային որակավորումներ։
Ի դեպ, Հայաստանը Եվրոպայից դուրս առաջին երկիրն է, նաև միակը տարածաշրջանում, որտեղ ներկայացված է հեղինակավոր EFPA որակավորման ծրագիրը։ Հայաստանի բանկերի միության հովանու ներքո, դառնալով EFPA` ավելի քան 100,000-անոց մեծ համայնքի անդամ, մեր երկիրն այդպիսով շարունակում է կայուն ֆինանսատնտեսական զարգացման ճանապարհը՝ պատրաստելով միջազգային որակավորում ունեցող մասնագետների մի նոր ու մրցունակ սերունդ։
Մանրամասն` տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում