Աշխատավարձերի ոլորտային բուրգը ՀՀ-ում. Ովքե՞ր են վերևում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․ նոյեմբերին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏ 308,835։ Միևնույն ժամանակ նոյեմբերին 12-ամսյա գնաճը հաստատվել է 3․1 % մակարդակում։

2025թ․ նոյեմբերին 2024թ․ նոյեմբերի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 6․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5․1%։

2025թ․ նոյեմբերին  2018թ․ նոյեմբերի համեմատ անվանական աշխատավարձերն աճել են մոտ 2 անգամ։

Նկատի ունենանք, որ 2018թ․ նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1․8%։

Հիմք ընդունելով վերոնշյալը` ուսումնասիրենք ամենաբարձր և ամենացածր աշխատավարձեր արձանագրած թոփ ոլորտները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2025թ․ նոյեմբերին ֆինանսական և ապահովագրական գործունեություն ոլորտում է արձանագրվել՝ ֏1․3 մլն։

Երկրորդ տեղում է  տեղեկատվություն և կապ ոլորտը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձերը կազմել են ֏ 820,781։

Երրորդ ամենաբարձր աշխատավարձով ոլորտն է հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2025թ․ նոյեմբերին կազմել է ֏ 540,865։


Որքա՞ն կկազմի Վրաստանի պետական պարտքը 2026 թվականին


Ամենացածր աշխատավարձերի ցանկում առաջին հորիզոնականում է հայտնվել սպասարկման այլ ծառայություններ ոլորտը` ֏149,775 միջին ամսական անվանական աշխատավարձով։

Երկրորդ տեղում կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտն է, որտեղ 2025թ․ նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏151,748։

Ամենացածր աշխատավարձերով երրորդ տեղում է կրթության ոլորտը, որտեղ անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 168,899 մակարդակում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով