Սահմանվել է հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը

1 Min Read

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ֆեյսբուքյան էջով հայտնում է․

«ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը։ Համաձայն կարգի՝ եթե ապահովագրավճար վճարող բոլոր վարձու աշխատողների ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինը նշված վարձու աշխատողների ցուցակը, ինչպես նաև ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերի ու նոտարների ցուցակը՝ այդ գումարներիի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հիմնադրամին:

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով