Տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

1 Min Read

Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 13-ին տեղի է ունեցել ընդհանուր 50,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Մասնավորապես` AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50,000,000,000 դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 161,474,100,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 8.097%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9 % է:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով