Ամերիկյան պատվիրակությունը Բաքվից ուղևորվում է Հայաստան․ քննարկվում է նաև TRIPP երթուղու գործարկման հարցերը

1 Min Read

ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությունը Բաքվից կժամանի Հայաստան, հայտարարել է Երևանում ԱՄՆ դեսպանատունը։

Հաղորդվել է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը նախորդ օրը Բաքվում հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի և տարածաշրջանային կապի, այդ թվում՝ TRIPP երթուղու, երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև տնտեսական ներդրումների հարցերը։

Բացի այդ, քննարկվել են ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանի ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններին ծանոթացնելու, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով