Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի արժողությամբ հրթիռներ․ Bloomberg

1 Min Read

Իրանը Ռուսաստանի հետ կնքել է մոտ 2.7 միլիարդ դոլարի արժողությամբ հրթիռների մատակարարման պայմանագրեր՝ դեռևս Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից առաջ, Bloomberg-ին ասել է արևմտյան անվտանգության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Պաշտոնյայի խոսքով՝ պայմանագրերը ստորագրվել են 2021 թվականի հոկտեմբերից սկսած՝ պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Դրանք վերաբերում էին բալիստիկ հրթիռների և «երկիր-օդ» դասի հրթիռների մատակարարմանը։

Գնումները ներառում էին հարյուրավոր Fath-360 կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, մոտ 500 այլ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և մոտ 200 «երկիր-օդ» դասի հրթիռներ, որոնք կապված են հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։

Ավելին, Իրանը Ռուսաստանին մատակարարել է միլիոնավոր զինամթերք և հրետանային արկեր, ինչպես նաև Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և դրանց արտադրության տեխնոլոգիաներ Ռուսաստանում՝ «Գերան-2» անվամբ։ 2023 թվականի սկզբին կնքված անօդաչու թռչող սարքերի պայմանագիրը գնահատվում է 1.75 միլիարդ դոլար։

Ընդհանուր առմամբ, արևմտյան աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը 2021 թվականի վերջից ի վեր ավելի քան 4 միլիարդ դոլար է ծախսել իրանական ռազմական տեխնիկայի վրա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով