ՀՀ ԿԲ-ն տեղեկացնում է․
«Տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին՝ ժամը 17:00-19:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ցանցի հետ կապված տեխնիկական աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:
Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:
Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում