Կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ընդհանուր 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։
Միաժամանակ, նախատեսվում է նաև վերոնշյալ 3000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չսպառման դեպքում՝ մնացորդը վերաբաշխել այլ սուբյեկտների միջև։
Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
