Դուբայում արգելվել են մասնավոր կրիպտոարժույթները և խստացվել է սթեյբլքոյնների կարգավորումը

1 Min Read

Դուբայի ֆինանսական կարգավորիչ մարմինը՝ DFSA-ն (Dubai Financial Services Authority), նոր կանոններ է սահմանել թվային ակտիվների շրջանառության համար՝ DIFC միջազգային ֆինանսական գոտում, հաղորդում է CoinDesk-ը։ Հունվարի 12-ից ուժի մեջ է մտնում մասնավոր (privacy) կրիպտոարժույթների արգելքը, այդ թվում՝ Monero (XMR) և Zcash (ZEC)։

Արգելքի հիմնական պատճառը նշվում է այն, որ նման ակտիվների դեպքում անհնար է ապահովել գործարքների բավարար թափանցիկություն, ինչպես նաև կատարել փողերի լվացման դեմ պայքարի (AML) և պատժամիջոցների պահպանման պահանջները։

Միևնույն ժամանակ DFSA-ն վերանայել է սթեյբլքոյնների սահմանումը։ Այսուհետ սթեյբլքոյն են համարվում միայն այն թվային ակտիվները, որոնք

  • կապված են ավանդական արժույթների (օրինակ՝ դոլար, եվրո),
  • և ապահովված են բարձր լիկվիդայնություն ունեցող պահուստներով։

Ալգորիթմական թոքենները, ինչպիսիք են Ethena-ի USDe-ն, այլևս չեն դասվում սթեյբլքոյնների շարքին, թեև դրանց շրջանառությունն ամբողջությամբ չի արգելվում։

Բացի այդ, նոր կարգավորման համաձայն՝ DIFC-ում լիցենզավորված ընկերությունները այժմ իրենք են պատասխանատու լինելու իրենց կողմից օգտագործվող կամ առաջարկվող կրիպտոակտիվների գնահատման և թույլատրության համար՝ առանց կարգավորիչի նախնական հաստատման անհրաժեշտության։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով