Ռուսաստանում հացահատիկի բարձր բերքատվությունը չի ապահովում բարձր եկամուտներ

1 Min Read

2025 թվականին Ռուսաստանում հացահատիկի բերքը եղել է ավելի բարձր, քան նախորդ տարի, սակայն զգալի ինքնարժեքի աճի պայմաններում մեծ համախառն բերքատվությունը գյուղատնտեսներին չի թողնում բարձր շահույթի հնարավորություն։ Գնման (մթերող) գները շարունակում են մնալ ռենտաբելություն ապահովող մակարդակից զգալիորեն ցածր։
Արտահանման հաշվին եկամուտ ստանալն էլ դժվար է․ 2025 թվականին լավ բերքով կարող են պարծենալ ոչ միայն Ռուսաստանը, այլև այլ երկրներ, ինչի հետևանքով միջազգային շուկաներում առաջարկը մեծ է, իսկ գները՝ ճնշված։
Այս իրավիճակում գյուղատնտեսները ստիպված են անցնել ավելի շահավետ մշակաբույսերի աճեցման, մասնավորապես՝ յուղատու մշակաբույսերի և եգիպտացորենի։ Արդյունքում, կանխատեսվում է, որ 2026 թվականին ցորենի ցանքատարածքները կարող են կրճատվել՝ հասնելով վերջին յոթ տարիների նվազագույն մակարդակին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով