Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի մոտ 177.000 դրամ

1 Min Read

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը նվազագույն կենսաթոշակի բարձրացման օրինագիծը ներկայացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահին։

Նա նշել է, որ նվազագույն կենսաթոշակը 2026-ին կբարձրացվի մինչև 20.000 լիրա (մոտ 177.000 դրամ)։ Օրինագիծը կվերաբերի 4.3 մլն թոշակառուի։ Նշենք, որ 2025-ի դեկտեմբերի դրությամբ նվազագույն կենսաթոշակը կազմել էր 16.881 լիրա (149.000)։

Օրինագծի ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմամբ՝ «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով