Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
Նոր՝ 2026թ․-ի հետ մեկնարկեցին նաև մի շարք նոր օրենքներ։ 2026թ․ սեպտեմբերի մեկից Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում ծնողները 500 հզ միանվագ նպաստ կստանան՝ ընդ որում դա կախված չի լինի ընտանիքում երեխաների թվից։
Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և դադարեցումն այսուհետ կարվի միայն էլեկտրոնային եղանակով՝ ՊԵԿ-ի ընդունած էլեկտրոնային կառավարման միջոցով։
Հունվարի 1-ից դադարեցվել է նաև Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը։ Ուղետոմսի ձեռքբերումն այսուհետ միայն բանկային, կամ տրանսպորտային քարտի միջոցով է։
ՀՀ ֆինանսների նախարարության որոշմամբ՝ 2026 թ․ հունվարի 1-ից Arca վճարային համակարգով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում օգտատերերը 2% հետվճար կստանան։ Հետվճար կտրվի 1,000 դրամը գերազանցող գործարքների դիմաց:
Ի՞նչ ապրանքներ են մտել Հայաստան Ադրբեջանով։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքն էլ ճանապարհին է։ Դրանից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։ Նախարարի խոսքով՝ ակնկալվում է բենզինի և դիզելի մինչև 80 դրամ գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։
Եվ վերջում՝ զբոսաշրջային թվեր։ 2025թ․ ընթացքում ՀՀ է եկել 2 մլն 263 հզ 642 զբոսաշրջիկ՝2,5 տոկոսով ավելի, քան նախորդ 2024թ․։ Միայն դեկտեմբերին մեր երկիր է ժամանել 139 հազար 933 զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ զբոսաշրջիկների թվով Հայաստանի համար պատմական լավագույն տարին շարունակում է մնալ 2023 թ․, երբ արձանագրվել էր 50 հազարով ավելի այցելություն, քան 2025-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
