Նյու Յորքի Comex բորսայի տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա ոսկու ֆյուչերսների գինը հասել է մեկ տրոյական ունցիայի համար 4,522.6 դոլարի: Թանկարժեք մետաղը պատմության մեջ առաջին անգամ թանկացել է ավելի քան 4,500 դոլարով:
Մոսկվայի ժամանակով ժամը 18:38-ի (Երևանի ժամանակով ժամը 19:38-ի) դրությամբ ոսկու գինը բարձրացել է 1.39%-ով՝ հասնելով ռեկորդային բարձրակետի:
Ժամը 20:18-ի դրությամբ մեկ տրոյական ունցիայի գինը կազմել է 4,517.4 դոլար (աճ՝ 1.27%):
Արծաթի 2026 թվականի մարտ ամսվա ֆյուչերսների գինը բարձրացել է 6.69%-ով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի համար 80.2 դոլարի:
2025 թվականի դեկտեմբերին թանկարժեք մետաղը նաև նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հասնելով մեկ ունցիայի համար 82 դոլարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում