Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, տարին դեռ չսկսած հաշվում են տարեվերջին սպասվելիք Հայաստանի տնտեսական օգուտները Ադրբեջանի հետ մեկնարկած առևտրից։
Ադրբեջանական լարտվամիջոցները մեջբերում են Պապոյանի Հանրային հեռուստատեսության եթերում արած հայտարարությունը․
«Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի սկզբնական տնտեսական օգուտներն արդեն իսկ շոշափելի են. տարեվերջին Հայաստանը կխնայի մոտավորապես 16 միլիարդ դրամ (մոտավորապես 2.6 միլիոն դոլար)»։
Պապոյանը անդրադառնալով ադրբեջանական բենզինի թեմային ասել է.
«Սա երկարաժամկետ և կայուն գործընթաց է»։
Վրաստանով վառելիքի տարանցման մասին խոսելով՝ Պապոյանը նշել է, որ Թբիլիսին առաջարկել է ընդունելի և ցածր սակագին, և վառելիքի գների բարձրացում չի սպասվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում