Դուբայում գործող flydubai-ն չեղարկել է դեպի Իրան ուրբաթ՝ հունվարի 9-ին նախատեսված բոլոր չվերթները, հայտարարել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Flydubai-ի 2026 թվականի հունվարի 9-ին դեպի Իրան չվերթները չեղարկվել են», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ավիաընկերությունը նշել է, որ շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կփոփոխի իր չվերթների ժամանակացույցը։
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, մի քանի ավիաընկերություններ նույնպես չեղարկել էին Ստամբուլից դեպի Թեհրան չվերթները։ Ստամբուլի երկու օդանավակայանների առցանց թռիչքների տեղեկատվության համաձայն, չեղարկումները ազդել են ինչպես թուրքական, այնպես էլ իրանական ավիափոխադրողների վրա։
Դեկտեմբերի վերջից ի վեր Իրանում սոցիալական լարվածությունը սրվում է։ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին առևտրականները սկսեցին բողոքի ցույցեր Թեհրանի կենտրոնում՝ իրանական ռիալի կտրուկ անկման ֆոնին։
Հաջորդ օրերին բողոքի ցույցերին միացել են նաև համալսարանական ուսանողներ։ Հունվարի սկզբին գրանցվել են զինված միջադեպեր և բախումներ իրավապահ մարմինների հետ, հիմնականում երկրի արևմտյան նահանգներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում