Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից այլ երկրների նավերի առգրավումը խախտում է միջազգային իրավունքը։
«Միացյալ Նահանգների կողմից միջազգային ջրերում օտարերկրյա նավերի կամայական կալանավորումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի՝ Marinera տանկերի կալանավորման վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքի։
Դիվանագետը ընդգծել է, որ Պեկինը դեմ է այլ երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը խախտող գործողություններին։
ԱՄՆ ռազմածովային ուժերը երեկ (Բաքվի ժամանակով ժամը 16:00-ին) Հյուսիսային Ատլանտիկայում բարձրացել են Marinera տանկերի վրա, և դրա հետ կապը կորել է։ Տանկերը դեկտեմբերի 24-ին ստացել է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը պնդում է, որ տանկերը առգարվվել է ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։
Մեկնաբանելով միջադեպը՝ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վենեսուելայից պատժամիջոցների տակ գտնվող նավթի վրա դրված շրջափակումը շարունակում է ուժի մեջ մնալ ամբողջ աշխարհում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում