Վենեսուելական նավթի բաժանումը սկսվել է․ Reuters

2 Min Read

Աշխարհի խոշորագույն երկու ապրանքային առևտրական ընկերությունները՝ Vitol-ը և Trafigura-ն, բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ վենեսուելական նավթի տեղափոխման և վաճառքի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընթացող քննարկումներին ծանոթ չորս աղբյուրների։

Ըստ աղբյուրների՝ այս եվրոպական ընկերությունների ներկայացուցիչները կմասնակցեն հունվարի 9-ին Սպիտակ տանը նախատեսված հանդիպմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ հրավիրվել են նաև ԱՄՆ խոշոր նավթային ընկերություններ։

Financial Times (FT)-ը, հղում անելով ԱՄՆ խոշոր նավթային կորպորացիաների աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ նավթային ընկերությունները Թրամփի վարչակազմից պահանջում են «լուրջ երաշխիքներ», նախքան Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ ներդրումներ կատարելը համաձայնելը։

Հոդվածի համաձայն՝ հունվարի 9-ին Սպիտակ տանը նախատեսված հանդիպման ժամանակ նրանք մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել «ամուր իրավական և ֆինանսական երաշխիքներ»։

Թերթը հանդիպման մասնակիցների թվում նշում է Chevron-ը, ExxonMobil-ը և ConocoPhillips-ը։

«Ոչ ոք չի ցանկանում մտնել Վենեսուելայի շուկա, երբ պատահական, անիծյալ թվիթը կարող է փոխել երկրի ամբողջ արտաքին քաղաքականությունը», — մեջբերում է թերթը անանուն էներգետիկ ներդրողներից մեկին։

Թերթը նաև նշում է, որ Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերակենդանացնելու Թրամփի ծրագրերը ամերիկյան ընկերությունների ղեկավարների կողմից սկեպտիկորեն են ընդունվել։ Նրանք քաղաքական և իրավական ռիսկերը, ինչպես նաև նավթի ցածր գները նշել են որպես նման ծրագրերի իրականացման խոչընդոտներ։

«Խոշոր խաղացողներին Վենեսուելա վերադարձնելու համար անհրաժեշտ կլինեն կառավարության զգալի երաշխիքներ։ Ժամանակ կպահանջվի երկրում իրական ներդրումներ տեսնելու համար, և նույնիսկ ավելի երկար ժամանակ՝ արտադրությունը մեծացնելու համար», — նշվում է հոդվածում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով