Թրամփը աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենսդրությանը իր աջակցության մասին: Նա այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Ես աջակցում եմ դրան: Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել: ԱՄՆ-ն արդեն իսկ ունի «շատ նշանակալի պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», — հավելել է Թրամփը: «Ռուսաստանի տնտեսությունը շատ վատ վիճակում է, բայց այն շատ ավելի մեծ է, քան Ուկրաինան: Գիտեք, այն շատ ավելի մեծ է և ավելի հզոր», — ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել էր, որ օրինագծի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Նա ասել է, որ փաստաթուղթը թույլ կտա ԱՄՆ նախագահին երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծման վրա, որոնք շարունակում են նավթ և գազ գնել Ռուսաստանից:

Սենատորը պնդել է, որ օրինագիծն ունի Կոնգրեսի դեմոկրատների և հանրապետականների մեծամասնության աջակցությունը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով