ԱՇԽԱՐՀԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԳԵՐԲՆԱԿԵՑՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Աշխարհի բնակչության թիվը վերջերս հատեց 8 մլրդի սահմանը։

Աշխարհի բնակչության թվաքանակի ապագայի վերաբերյալ հետազոտողները համակարծիք չեն․ ոմանք կարծում են, որ այն անկառավարելի աճման միտում ունի և Երկիր մոլորակի գերբնակեցման վտանգ կա, մյուսները հակառակ կարծիքին են։ Աշխարհի բնակչությունը 7 մլրդ-ից դարձել է 8 մլրդ 11 տարվա ընթացքում։ Պատկերն ավելի հստակեցնելու համար դիտարկենք նաև թվաքանակի դինամիկան։

Գծապատկեր 1․ Աշխարհի բնակչության թվաքանակի աճի ներկայիս և առավելագույն տեմպերը

Գծապատկեր 2-ից պարզ է դառնում, որ բնակչության թվաքանակի աճի առավելագույն տեմպը գրանցվել է դեռևս 1960թ․՝ կազմելով մոտ 2,1%։ Սակայն հետագայում նկատվել է բնակչության թվաքանակի աճի տեմպի նվազում և արդեն  2022թ․ կանխատեսվում է, որ այս ցուցանիշի կկազմի ընդամենը 0,8%։

Հետաքրքիրն այն է, որ բնակչության թվաքանակի ամենամեծ աճերը սպասվում են հիմնականում թույլ զարգացած երկրներում, ինչպիսիք են աֆրիկյան երկրները, որոնց մեջ կլինեն երկրներ, որտեղ, ըստ կանխատեսումների, բնակչության թվաքանակը պարզապես կրկնապատկվի։

Բնակչության թվաքանակի աճով բարձր արդյունքներ են սպասվում նաև Հնդկաստանում և  ենթադրվում է, որ բնակչության թվով այս երկիրը մի քանի տարի անց կգերազանցի Չինաստանին։

Այսպիսով, ի վերջո ի՞նչ կանխատեսումներ  կան աշխարհի բնակչության թվաքանակի մասով․

Գծապատկեր 2․ Բնակչության թվաքանակի վերաբերյալ կանխատեսումներ

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները,  աշխարհի բնակչությունը 2080թ․ կհասնի 10,4 մլրդ-ի, իսկ 2080թ․-ից հետո այս մակարդակը մի փոքր տատանողական  դինամիկայով կպահպանվի։ Այսինքն, ենթադրվում է, որ 2080թ․-ից հետո աշխարհի բնակչության թվաքանակը  չի փոխվելու։

Share This Article
1 Comment