2026թ․ հունվարի 8-ի կառավարության նիստը բավականին «խոստումնալից» էր։ Օրինակ, հանրությունը տեղեկացավ, որ «թավշյա, խաղաղասեր, ժողովրդավարական և սոցիալական» կառավարությունը երկար «դեգերումներից» հետո եկել է այն եզրահանգման, որ թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու անհրաժեշտություն չկա։
Պետության բաժանած խղճուկ գումարները նույնիսկ չեն բավականացնում օրվա հացին, ուր մնաց, որ թոշակառուն մտածի տաքանալու կամ կենսական այլ բարիքներից օգտվելու մասին։ Ավելի լավ են ապրում այն թոշակառուները, որոնց հույսը ոչ թե իշխանություններն են, այլ արտերկրում բնակվող զավակներն ու հարազատները։
Այս առումով արձանագրենք, որ ՀՀ բանկերի միջոցով արտերկրից ստացված և արտերկիր ուղարկված գումարների տարբերության՝ զուտ ներհոսքի ծավալը 2025թ․ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է $1․3 մլրդ:
Զուտ ներհոսքի ծավալները 2025թ․ հունվար-նոյեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18%-ով։
ՈՒսումնասիրենք դրամական միջոցների զուտ ներհոսքի ծավալները` ըստ մարզերի և Երևան քաղաքի․
ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալները փաստում են, որ դրամական միջոցների զուտ ներհոսքի ծավալների 18%-ը պատկանում է մարզերին, իսկ 82%-ը Երևանին։ 2025թ․ հունվար-նոյեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ զուտ ներհոսքի ծավալները մարզերում աճել են 46%-ով, իսկ Երևանում՝ 18%-ով։
Մարզերում զուտ ներհոսքի ծավալների ամենամեծ աճը՝ 95%-ով, դիտվել է Շիրակի մարզում, իսկ նվազագույն աճը՝ 10%, Արարատի մարզում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում