Համաձայնագրի նպատակն է ստեղծել միասնական պայմաններ անվավոր տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար՝ ապահովելով դրանց պիտանելիությունը, բարելավելով անվտանգությունը, նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և դյուրացնելով անդամ երկրների միջև տեխզննության համակարգերի փոխադարձ ճանաչումը:
Համաձայնագիրը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային անվտանգությունը տրանսպորտային միջոցների ստանդարտացված զննումների միջոցով՝ ապահովելով տրանսպորտային միջոցների համապատասխանեցումը անվտանգության հիմնական չափորոշիչներին, հեշտացնել միջսահմանային շարժունակությունը և առևտուրը՝ հնարավորություն տալով փոխադարձաբար ճանաչել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը այլ երկրների հետ, միջազգային ճանաչված տեխնիկական ստանդարտների ընդունմամբ բարելավել տրանսպորտային միջոցների սպասարկումը և նվազեցնել վթարների վտանգը՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով ծախսերի խնայողության, ընդունել արտանետումների միասնական ստանդարտներ՝ փորձելով նվազեցնել օդի աղտոտվածությունը և այլն:
