Համացանցային հարթակներն ամբողջովին ներգրավել են բիզնես սխեմաներում։ Այս ոլորտը գնալով զարգանում է` իր մեջ ներառելով խոշորագույն ցանցային առևտրում իրենց դիրքն ու անունն ունեցող ընկերությունները։
Մասնավորապես, Amazon -ը բացել է վիրտուալ բժշկական կենտրոն ԱՄՆ-ում։ Վերջինս իրենից ներկայացնում է մի հարթակ, որտեղ կարելի է ստանալ մասնագիտական օգնություն առայժմ այնպիսի առողջական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ալերգիան, ասթման և ակնեն։
Փաստացի՝ համացանցային առևտրի հսկան ընդլայնում է իր ներկայությունը ԱՄՆ առողջապահությունում։
Ամազոնը, որն արդեն ունի դեղատուն, հայտարարում է, որ համացանցային բժշկական կլինիկան աշխատելու է ամերիկյան 32 նահանգում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում