Դպրոցներում ներդրումը չի սահմանափակվում միայն կապիտալ ծախսերով. առանձին ֆինանսավորում է հատկացվում հաստատությունների գործունեությանը և պահպանմանը: Այդ մասին ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ 2019-ին դպրոցների պահպանման ծախսերին կամ դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը հատկացվել է 86 միլիարդ դրամ, որը տարեցտարի աճել է:
«2025-ին այն արդեն կազմում է ավելի քան 128 միլիարդ դրամ՝ 47% աճ՝ 2019-ի համեմատ: 2026 թվականի համար հաստատված է ավելի քան 131 միլիարդ դրամ»,- նշել է նա:
