Սպիտակ տան վերջին հայտարարությունների, Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության թիմի հետ ակտիվորեն քննարկում է Գրենլանդիայի գնման հնարավորությունն ու դրա շուրջ քայլերը, եւ այդ մասին մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է հերթական ճեպազրի ժամանակ։
Լիվիտը ասել է, որ այժմ նախագահն իր թիմի հետ քննարկում է, թե ինչ կերպով է հնարավոր գրեթե 2 միլիոն քմ-ոց Գրենլանդիան ձեռք բերել Դանիայից, հատկապես՝ որպես ամերիկյան ազգային անվտանգության հետաքրքրություն՝ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունն Արկտիկայում զսպելու հարցում։
• Սպիտակ տան խոսնակը ընդգծել է, որ դիվանագիտական մոտեցումն է առաջնայինը, եթե ԱՄՆ-ն ցանկանա առաջարկ անել։
• Սակայն Թրամփը չի բացառել այլընտրանքային տարբերակներ, եւ Սպիտակ տունը հայտարարել է, որ բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում՝ ուժի կամ ռազմական տարբերակները՝ որպես «բոլոր հնարավորություններին բաց» մոտեցում։
• ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ վարչակազմը գերադասում է Գրենլանդիան պաշտոնական բանակցությունների միջոցով գնել Դանիայից, այլ ոչ թե ռազմական ճանապարհով։
• Դանիան եւ Գրենլանդիան արդեն պարզ ասել են, որ այս տարածքը «վաճառքի ենթակա չէ» եւ պետք է որոշի միայն դանիացիները ու գրենլանդիացիները, ինչը սրել է Կոպենհագենի եւ Վաշինգտոնի միջեւ քաղաքական լարվածությունը։
Այս պահին նախատեսվում է, որ ԱՄՆ պաշտոնյաները՝ ներառյալ Ռուբիոն, առաջիկայում կհանդիպեն դանիական կողմի ներկայացուցիչներին այս հարցի շուրջ արդեն դիվանագիտական բանակցություններ սկսելու նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում