2025 թվականի արդյունքներով Ռուսաստանում վաճառվել է 1 մլն 496 հազար նոր ավտոմեքենա (մինչև երեք տարվա օգտագործման), հայտնում է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։
Թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 15%-ով․ նախորդ տարվա ընթացքում երկրում իրացվել է 1 մլն 317 հազար նման մեքենա։
Միաժամանակ, ռուսական արտադրության ավտոմեքենաների շուկան ցուցադրել է աննշան աճ․ վաճառվել է 831,2 հազար տեղական մեքենա, ինչը 0,2%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։
Իսկ ներմուծվող ավտոմեքենաների վաճառքը 2024 թվականի համեմատ նվազել է 34%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում