Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը մտավախություն ունի, որ ուկրաինական իրադարձությունները կնվազեցնեն ֆինանսական օգնությունը, որը ստանում են աֆրիկյան երկրները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միլիարդատերը թեմային անդրադարձել է Քենիա կատարած այցի ժամանակ, որտեղ Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը նախատեսում է տարածաշրջանային գրասենյակ բացել։ Գեյթսի խոսքերով, Եվրոպական բյուջեները մեծ վնաս են կրել Ուկրաինայի մարտերից, ուստի ամենաաղքատ երկրներին արևմտյան օգնությունը դժվար թե մեծանա:
Նոյեմբերի 17-ին Գեյթս հիմնադրամը հայտարարեց, որ մտադիր է չորս տարվա ընթացքում 7 միլիարդ դոլար ուղարկել աֆրիկյան երկրներին օգնելու համար։ Սա 40 %-ով ավելի է նախորդ քառամյա ժամանակահատվածից։ Միջոցները կուղղվեն սովի, հիվանդությունների, աղքատության և գենդերային անհավասարության դեմ պայքարին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը խոստացել է իր կյանքի ընթացքում իր հարստության մեծ մասը նվիրել բարեգործությանը: Նրա կարողությունը գնահատվում է 124 միլիարդ դոլար ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում