Չնայած Twitter Inc-ում ունեցած խնդիրներին, միլիարդատեր Իլոն Մասկի կողմից SpaceX-ը մնում է իր դիրքերում, հատկապես Պենտագոնում, որտեղ Starlink արբանյակային կապի համակարգը դիտվում է որպես հեռավոր Արկտիկայի ամերիկյան զորքերի հետ կապ հաստատելու հնարավոր միջոց:
Արկտիկան ԱՄՆ-ի կողմից շարունակում է դիտվել որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ վիճելի տարածք: Սակայն նրա կոշտ կլիման և հեռավոր լայնությունները սահմանափակում են գոյություն ունեցող ռազմական արբանյակների միջոցով հաղորդակցությունը: Այս առումով՝ Մասկի Space Exploration Technologies Corp.-ի Starlink արբանյակային հաղորդակցությունը կարող է դառնալ խնդրի հնարավոր լուծում:
Ռազմավարական հետազոտությունների և փորձերի բաժնի ինժեներ Բրայան Բիլը ասել է, որ իրենք սկսել ենք արագ կապի փորձարկումները շատ հեռավոր Արկտիկայի բազաների հետ: Նրա խոսքով՝ այս բազաներից մեկում Starlink-ի միջոցով տվյալների փոխանցման արագությունը, նախորդ հնարավորությունների համեմատ, աճել է գրեթե 30 անգամ։
Ծառայությունն օգտագործում է Starlink-ի կոմերցիոն ծառայությունները, քանի որ դրանք հասանելի են դառնում բևեռային տարածաշրջանում: Ըստ Բիլի՝ Starlink-ը մինչ այժմ գործել է արագ և հեշտ է կարգավորել:
Պենտագոնը 50 տերմինալ է տեղակայել ողջ տարածաշրջանում և տվյալներ է հավաքում պարամետրերի վերաբերյալ: Փորձարկումները կշարունակվեն 6-12 ամիս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում