Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կստեղծեն էներգետիկ սարքավորումներ

1 Min Read

Ռուսաստանն ու Չինաստանը կզարգացնեն համագործակցությունը էլեկտրաէներգետիկ սարքավորումների ստեղծման և օգտագործման հարցում։ Այս մասին ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նովակն ասել է, որ կան նոր ոլորտներ, որոնք երկու երկրները կզարգացնեն ապագայում։ Սա ենթադրում է համագործակցություն ջրածնային էներգետիկայի ոլորտում, ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրում, սարքավորումների համատեղ արտադրություն և զարգացում։

Այս ամենը կօգտագործվի էներգետիկ ոլորտում։

Փոխվարչապետը հավելել է նաև, որ ներկայումս երկրների միջև ընթանում են սարքավորումների օգտագործման ոլորտում ստանդարտացման գործընթացներ, ինչը, նրա խոսքով, կարևոր քայլ է սարքավորումների օգտագործման համար ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում։

Կիսվեք այս հոդվածով