Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պարծեցել է հայ-ադրբեջանական հակամարտության իր արագ լուծմամբ։
«Պատերազմը տևեց 35 տարի։ Պուտինը ինձ ասաց.
«Չեմ կարող հավատալ, որ դուք լուծեցիք այս պատերազմը, որովհետև ես փորձեցի 10 տարի»։
Եվ ես բառացիորեն լուծեցի այն մեկ օրում։
Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը, այլևս ոչ մի առևտուր։ Այնուհետև ես կսահմանեմ 200% մաքսատուրք։
Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին. «Լավ», — նկատեց Թրամփը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
